Մարդկությունը իրավացիորեն վախենում է սկսել երրորդ համաշխարհայինը
20-րդ դարի տեխնոլոգիական թռիչքների համար մարդկությունը պարտական է երկու համաշխարհային պատերազմներին։ Չլինեին այդ պատերազմները չէր լինի այն բոլոր հայտնագործությունների մեծամասնությունը որի պտուղներից այսօր մենք լիուբոլ օգտվում ենք։
Հիմա՝ 21-րդ դարասկզբին, մարդկությունը մոլորվել մնացել է։ Հասկանալով ներկա ռազմական հզորությունների երկրակործան արհավիրքի ողջ էությունը մարդկությունը իրավացիորեն վախենում է սկսել երրորդ համաշխարհայինը։
Համ ուզում է ու համարում է այդ պատերազմը շատ գայթակղիչ, համ էլ վախից տակը լցնում է։ Ահա հենց այս երկմտանքի պատճառով էլ մեկ հնչում է Կորեան ու Իրանը հիմնահատակ քանդելու կոչը և վայրկյաններ անց Կորեայի մի գունդ ախքի հասցեին գովասանքը և Իրանին ժամանակավոր սանկցիաներ չհայտարարելը։
Այ սենց խառը զգացումներով են քնում ու արթնանում աշխարհի մեծամեծ ղեկավարները։ Մարդիկ իրոք չեն իմանում ինչ անեն։ Շվարել մնացել են խեղճերը։
Համլետ Աբրահամյան. Ֆեյսբուք