«Արսենալ» գնալ չցանկացող Մխիթարյանը. նոր ծաղրանկար՝ տրանսֆերային խոսակցությունների ֆոնին
Մամուլում տարածվում է այն տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշակի գումարի հետ միասին Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները կզիջի «Արսենալին», իսկ հակառակ ուղղությամբ կգնա Ալեքսիս Սանչեսը: Լոնդոնի «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մեսութ Օզիլը նույնպես կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերային խոսակցություններն ուղեկցվում են ծաղրանկարների սիրահարների կողմից ստեղծված նկարներով: