Ցույց տվեք մի պետություն, որը փաստացի գտնվում է պատերազմի մեջ, բայց իրենց որդիներին դհոլ-զուռնայով են ճանապարհում բանակ
Մենակ Հայ ազգը կարա որդուն բանակ ճանապարհելիս դհոլ զուռնայով քեֆ անի: Ինձ ցույց տվեք մի պետություն, որը փաստացի գտնվում է պատերազմի մեջ, բայց իրենց որդիներին դհոլ զուռնայով են ճանապարհում բանակ: Մենք մեր պետականության գինը, մեր Հայրենիքի գինը շատ լավ գիտենք:
Բարի ու խաղաղ ծառայություն ձեզ, նորակոչիկներ ջան: Քիչ առաջ վերադարձա հերթական բանակ ճանապարհելու քեֆից, հերթական անգամ համոզվեցի, որ մեզ հաղթելն անհնար է:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք