Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած հայ գործարարի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել, նրա մոտից հափշտակել են ավելի քան 11,000 դոլար։