Մահացել է «Ճայ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից «Ճայ Մայիսը»
Այսօր՝ հունվարի 14-ին, երկարատև հիվանդությունից հետո Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ 65-ամյա Մայիս Միրզոյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկների հետ միշտ եղել է առաջնագծում: