Եվրոպական մի քանի զարգացած երկրներ ավելի վնաս են տալիս ԱՄՆ-ի արդյունաբերությանը, քան Ռուսաստանը
Եթե նույնիսկ ԱՄՆ-ը հնարավորություն ունենար կազմաքանդել Չինաստանն ու Ռուսաստանը, որը անելու համար կոնգրեսից պահանջվել է 1,4 տրիլիոն լրացուցիչ գումար, ապա ԱՄՆ-ը երբեք չէր դիմի նման ծայրահեղ քայլի:
Հզոր Չինաստանի կամ Ռուսաստանի գոյությունը ԱՄՆ իրական տերերի համար եկամտի հիմնական աղբյուրն է: Բազմաթիվ հսկայական գործարաններ աշխատում և ստեղծում են նոր, ժամանակակից զենքեր՝ հրթիռներ, ինքնաթիռներ, նավեր, տանկեր և այլն: Եվ այդ ամենի ստեղծումը արդարացվում է Չինաստանի և Ռուսաստանի իբր աճող հզորությամբ, որը իբր լուրջ վտանգ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Այսօր եվրոպական մի քանի զարգացած երկրներ, ինչպես նաև ճապոնիան և Չինաստանը, ավելի վնաս են տալիս ԱՄՆ-ի արդյունաբերությանը, քան Ռուսաստանը, սակայն այս մասին ոչ մի տեղ ոչ կգրվի, ոչ էլ կխոսվի, որովհետև դա է քաղաքականությունը, որն այդպես էլ չեն կարողանում հասկանալ ՖԲ-ի ինքնահռչակ քաղաքական գործիչները:
ԱՄՆ-ն հաստատ ձեզ չի դաշնակցի, երբ դուք մտմտում եք Ռուսաստանի կամ Չինաստանի կազմաքանդումը: «Տականքի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»,-ասել է Դոստոևսկին։ Զարմանալի է, որ պարապությունը մարդկանց դրդում է զբաղվել քաղաքական գուշակությամբ, և նրանք չեն փորձում իրենց բախտը փորձել մի այլ, ավելի «իրական» ասպարեզում: Ասենք, բիզնես, կամ վերավաճառք, կոշկակարություն, դերասանություն և այլն:
Արմեն Հարությունյան. Ֆեյսբուք: