Toyota-ն մարտին կներկայացնի իր նոր Supra-ները
Toyota ավտոարտադրող ընկերությունը 2018թ-ի մարտին պատրաստվում է ներկայացնել իր նոր սպորտային մեքենան, որը հանդիսանում է Supra-ի նոր մոդելը: Այս մասին գրում է AutoExpress-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կլինի չորս նոր ավտոմեքենա` Supra, Supra GR, Supra GR Sport և Supra GRMN: Բոլորը կունենան տարբեր բնութագրեր և արժեքներ:
Հրապարակման համաձայն, այժմ Toyota- ի ինժեներները զբաղվում են նոր սպորտային ավտոմեքենաների ճանապարհային փորձարկումներով: