Ամբողջովին մերկ Էմիլի Ռատաժկովսկին՝ արտահայտելով կնոջ ազատության գաղափարը (լուսանկար, 16+)
Instagram-ի իր էջում 26-ամյա հայտնի մոդել էմիլի Ռատաժկովսկին նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ՝ վարսերի և ձեռքերի միջոցով ծածկելով մարմնի ինտիմ մասերը:
Լուսանկարը նա վերնագրել է «Վեներայի ծնունդը» և հավելել.
«Կարծում եմ՝ մարդկանցից շատերն են համարում, որ եթե կինը սեքսուալ է, ապա դա հակասում է ֆեմինիզմի գաղափարին: Չնայած, երբ կանանց հարցնում են, թե իրենք ինչպես պետք է հագնվեն և իրենց ինչպես պահեն, դա իրականում ավելի մեծ հակասություն է և մեր իրավունքների ոտնահարում»