Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա...

Ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուներ մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, դրանք անհեթեթ որակեց և պնդեց, որ Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Շարմազանովը նշեց, որ ՀՀ 4–րդ նախագահի թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել և ուստի լայն կոնսոլիդացիայի մասին խոսելը վաղ է: Ինչ վերաբերում է նոր կառավարության հնարավոր կազմին, ապա նշեց, որ ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուները մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Այսինքն՝ գուցե անձերը փոխվեն, բայց խորհրդարանական համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին»,-ասաց նա:

-Պարոն Շարմազանով ճի՞շտ են արդյոք մամուլի հրապարակումները, թե Պաշտպանության նախարարությունում խմորումներ կան, և քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Հանրապետական կուսակցությունում արդյո՞ք նման քննարկումներ եղել են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երեկ նախագահն էլ այցելել էր Պաշտպանության նախարարություն:

-Նախագահը ՊՆ-ում է եղել, որպեսզի լսի Պաշտպանության նախարարության 7-ամյա զարգացման ստրատեգիական ծրագիրը: Կուսակցությունը երկու անգամ է, որ այդ պաշտոնում արդեն առաջադրել է Վիգեն Սարգսյանի թեկնածությունը և մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք, որ սատարում ենք ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-Բանակ» ռազմավարությունը և նրա ծրագրերը: Մենք գտնում ենք, որ Վիգեն Սարգսյանի վարած քաղաքականությունը բարձրացնում է ՀՀ-ի պաշտպանական մակարդակը: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի առանցքային գործիչներից է, և պատահական չէ, որ ապրիլյան ընտրությունների ժամանակ հենց պարոն Վիգեն Սարգսյանն էր գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Բացի նրանից, որ Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, և ես շատ բարձր եմ գնահատում նրա մասնագիտական հատկությունները, Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Չեմ կարծում, որ մամուլի հրապարակումները իրականության հետ կապ ունեն:

-Անդրադառնանք ապրիլին կայանալիք նախագահի ընտրությանը: Նախագահ Սարգսյանն ասել էր, որ պետք է լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա այս հարցում: Արդյո՞ք սկսվել են այս մասին քննարկումները, և գուցե երեկվա հանդիպումը ԱԺ քաղաքական ուժերի առանցքային դեմքերի հետ նաև այս հարցին էր առնչվում:

-Ոչ, թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել, և ուստի` չենք կարող ասել կա կոնսոլիդացիա, թե՞ չկա: Կարծում եմ`մենք կընտրենք այնպիսի թեկնածուի, որի շուրջ կարելի է հասնել նման համաձայանության:

-Իսկ ապրիլին սպասվող Կառավարության կադրային քաղաքականությունն ի՞նչ սկզբունքով կիրականացվի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե անփոխարինելիներ չկան, բայց հավելել, որ նաև կենսափորձը հաշվի կառնվի: Պայմանական ասած` իշխանության «հին» գործիչների վերադարձը որքանո՞վ է հավանական՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլն:

-Նախ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, պարոն Աբրահամյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ՀՀԿ-ից: Պարոն Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, դա պետք է արձանագրենք: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը՝ գայթակղությունը մեծ է ձեր հարցերին պատասխանելու, բայց պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանել, որովհետև ՀՀԿ-ն մինչ այս պահը ապագա Կառավարության ձևավորման սկզբունքների և անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալել, ուստի ցանկացած կարծիք և գնահատական այս պահին ժամանակավրեպ է:

- Մինչև ապրիլ քիչ ժամանակ է մնացել, բայց ասում եք քննարկումներ չեն ծավալվել, գուցե կադրերի խնդիր է, թե շտապելու հարց չկա :

-Ինչ էլ փոխվի, ոնց էլ փոխվի, քաղաքական պատասխանատուն մնալու է ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Այսինքն՝ գուցե անձերը փոխվեն, բայց խորհրդարանական համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն ունեն կայուն մեծամասնություն։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, մինչև 2022 թվականը մենք ստանձնել ենք քաղաքական պատասխանատվություն կառավարության ձևավորման և քաղաքականություն իրականացնելու համար և քաղաքական պատասխանատուն չի փոխվելու, անձերը գուցե փոխվեն, բայց պատասխանատու սուբյեկտը չի փոխվի` դա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է:

-Իսկ հնարավո՞ր է կոալիցիոն շրջանակն ընդլայնվի՝ ընդգրկելով նաև Ծառուկյան դաշինքը:

- Ես ասացի, որ 18թ-ի ապրիլից հետո կառավարությունում սպասվող որևէ սցենար չենք քննարկել, երբ որ կգա ժամանակը, կքննարկենք և կասենք, մինչ այս պահը նման օրակարգային հարց չկա:

-Պարոն Շարմազանով, նման վերլուծությունից հետո գուցե համաձայնվեք այն դիտարկումների հետ, որ իշխանությունը հաղթող է բոլոր հարցերում, արդյունքում ունենք թույլ ընդդիմություն, չնայած որ ասում են՝ ինչքան ուժեղ է ընդդիմությունը, այդքան ուժեղ է իշխանությունը:

-Բայց ո՞վ ասաց, որ ընդդիմությունը թույլ է, կամ ի՞նչ է նշանակում թույլ կամ ուժեղ ընդդիմություն: Ես չեմ կարծում, որ աղմուկ հանելը դա ուժեղության նշան է, կամ կառուցողական ընդդիմությունը թույլ է: Ես հակառակ կարծիքն ունեմ, ինչքան շատ աղմուկ է անում ընդդիմությունը, այնքան դա թուլության նշան է, ինչքան շատ է ընդդիմությունը կառուցողական աշխատում, դա ուժեղության նշան է: Կարող եմ նշել, որ մենք այսօր ունենք շատ լուրջ ընդդիմադիր կուսակցություններ` ի դեմս «Ծառուկյան դաշինքի» և «Ելքի», որոնց մենք վերաբերում ենք շատ հարգանքով։ Այսօր կարող են ընդգծել, որ ԱԺ-ում կա և՛ ուժեղ իշխանություն, և՛ ուժեղ ընդդիմություն, որը մեկը մյուսին արժանի է, մեկը մյուսի նկատմամբ ունի հարգանքի զգացողություն և պատրաստ է գնալ ոչ թե անձնական պայքարի, այլ գաղափարական ուղղվածության ճանապարհով: Եվ այն կարծիքները, թե մեր ընդդիմությունն ուժեղ չի մարգինալ են և իրականության հետ կապ չունեն:

-Արտախորհրդարանական ուժերից հատկապես հաճախ կարելի է լսել, որ քաղաքական դաշտը լճացվել է:

-Գիտեք ինչ կա, քաղաքական բազմակարծությունը այնպես չի, որ իրականությունն է ներկայացնում: Քաղաքական կյանքի լճացման մասին խոսողները թող բարի լինեին մասնակցեին ընտրություններին, տեսնեինք քանի տոկոս ձայն կհավաքեին, կամ լճացման մասին խոսում են ուժեր, որոնցից արդեն նավթալինի հոտ է գալիս, որևէ քաղաքական պրոդուկտ չունեն և իրենց առաքելությունը մյուս ընդդիմադիր ուժերի վրա ցեխ շպրտելն է: Եթե այդքան ուժեղ են, «Ծառուկյան դաշինքի» կամ «Ելքի» տեղը իրենք լինեին ընդդիմություն: Այնպես չստացվի, որ ես «Ծառուկյան դաշինքի» և «Ելքի» փաստաբանն եմ, ես քաղաքական համակարգի մասին եմ խոսում, չի կարելի մարդկանց վարկաբեկել: Եվս մեկ անգամ կրկնում եմ` միայն աղմկող ուժը ընդդիմություն չէ, կառուցողական աշխատող ընդդիմությունը դա ուժեղության նշան է, այսօր փաստում ենք` «Ելքը» և «Ծառուկյան դաշինքը» հնարավորինս կառուցողական դաշտում են, և իրենք ուժեղ ընդդիմություն են:

 

դիտվել է 798 անգամ
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan