H&M բրենդի ռասիստական գովազդը բողոքի ալիք է բարձրացրել Հարավային Աֆրիկայում (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցուցարարները ավերել են H&M ապրանքանիշի խանութները՝ ռասիզմի հետ կապված սկանդալի պատճառով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հագուստի բրենդը լուսանկար էր հրապարակել մանկական հավաքածուի գովազդից, որում սևամորթ տղան «Ջունգլիների ամենազիլ կապիկը» (Coolest monkey in the Jungle) գրությամբ վերնաշապիկ էր կրում:
РИА Новости-ն՝ հղում տալով տեղի հետուստաալիքը, նշել է, որ դեպքերը Յոհանեսբուրգում և Պրետորիայում գտնվող խանութների մասին է: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ ներխուժում խանութներ, ավերում խանութները:
«Տնտեսական ազատության մարտիկներ» շարժման ղեկավարներից մեկը ողջունել է այն մարդկանց գործողությունները, որոնք «ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ռասիզմին»: