Չինուհին պարզել է, որ իրեն լքած զուգընկերը իրականում կին է (լուսանկարներ)
Չինացի կինը զուգընկերոջ հանկարծակի անհետանալուց հետո, բացահայտել է, որ իր «ընկերն» իրականում քողարկված կին է եղել:
41-ամյա Վենգ Ցին իրենից երիտասարդ «տղամարդուն»՝ Ցիանին, հանդիպել էր առցանց 2016-ին: Ամիսներ անց, չնայած կնոջ առարկումներին, որ իրենք համապատասխան զույգ չեն լինի, նա և Ցիանը սկսեցին հանդիպել: Ցիանը Վենգին նույնիսկ իր ծնողների հետ է ծանոթացրել, հայտնում է ekd.me կայքը:
2017-ին նրանք նույն տանն էին բնակվում: Ցիանն առաջարկել էր կնոջը նույն սենյակում քնել, սակայն մինչ ամուսնությունը հարաբերություններ չպետք է ունենային:
Նրանց համատեղ կյանքն ավարտվեց 6 ամիս անց, երբ 2017-ի նոյեմբերին Ցիանը հանկարծակիորեն անհետացավ, և կինը չէր կարողանում կապվել նրա հետ ոչ մի միջոցով: Ինքնուրույն հետախուզություն սկսելով՝ չինուհին պարզել է, որ իր «կողակիցն» իրականում կին է եղել, որի վրա ինքը 300 000 յուան էր ծախսել:
Նա ոստիկանություն է դիմել՝ իր գումարը ետ ստանալու համար: