Տոտենհեմը 4 - 0 հաշվով հաղթել է Էվերթոնին
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» «Ուեմբլիում» 4:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Դուբլով աչքի ընկավ Հարի Քեյնը, ով դարձավ «Տոտենհեմի»` ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկու: Մեկական անգամ աչքի ընկան Հոն Սին Մինը և Քրիստիան Էրիքսենը:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 44 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիոնականում: «Էվերթոնը» 27 միավորով 9-րդ տեղում է:
«Տոտենհեմ»-«Էվերթոն»` 4:0
Գոլերը` Սոն (26), Քեյն (47, 59), Էրիքսեն (81)