Տաշիր քաղաքում երկհարկանի տան նկուղում հրդեհ է բռնկվել
Հունվարի 13-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան 16-րդ թաղամասում այրվում է տուն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան 3-րդ թաղամասի թիվ 16 տան նկուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 21:00-ին:
Այրվել է նկուղի առաստաղը՝ ամբողջությամբ, հատակը՝ մոտ 32 քմ և կենցաղային իրեր՝ մոտ 20 խմ: