Ռեալ Մադրիդը պարտություն է կրել Վիլյառեալից
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի ընդունեց «Վիլյառեալին»:
Մադրիդցիները մի քանի իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան դրանք վերածել գոլի:
Հյուրերը խաղի վերջնամասում արագ հակագրոհ ձեռնարկեցին և հաղթանակ կորզեցին: Գոլի հեղինակ դարձավ Ֆորնալսը:
«Ռեալը» չի կարողանում հաղթել երրորդ խաղն անընդմեջ և 32 միավորով մնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Վիլյառեալը» 31 միավորով 5-րդն է:
«Ռեալ Մադրիդ»-«Վիլյառեալ»՝ 0:1
Գոլը Ֆորնալս (87)