Փերիս Հիլթոնը և Քիմ Քարդաշյանը արդեն թշնամիներ չե՞ն. Քարդաշյանը գնալու է Հիլթոնի ամուսնությանը
Քիմն ու Քանյե Ուեսթը TMZ-ի լրագրողներին Արևմտյան Հոլիվուդում, Craig's ռեստորանի մոտ փոքր հարցազրույց են տվել:
Լրագրողները հարցրել են Հիլթոնի հարսանիքի մասին, ինչին Քիմը պատասխանել էր, թե հաճույքով մասնակցելու է։
Նշենք, որ ավելի վաղ Հիլթոնը հայտնել էր, որ հրավիրելու է Քարդաշյանին և Ուեսթին՝ իր ամուսնությանը:
Արդեն երկար ժամանակ է, որ այս երկու աստղերը, լինելով նախկին ընկերուհիներ, թշնամանք էին տածում միմյանց հանդեպ: