Դանակահարության գործը ուղարկվել է դատարան
Սեպտեմբերի 4-ին Երևանում գրանցված դանակահարության գործն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Վաչե Մարգարյանի վարույթ:
Հարություն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 4-ին իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ստեփան Մինասյանին պատճառելով սրտի վնասվածք և սպանել նրան:
Հարություն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նշված դանակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Երևան-Արտաշատ ճանապարհի մայրուղու մոտ գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում: