«Samsung»-ը ներկայացրել է ծալվող էկրանով «Galaxy X»-ը (լուսանկարներ)
«Samsung» ընկերությունը Լաս Վեգասում «CES-2018» ցուցահանդեսի ժամանակ փակ միջոցառում է անցկացրել‚ որտեղ ներկայացրել է ծալվող էկրանով սմարթֆոն: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Letsgodigital»-ին:
Ինչպես հաղորդվում է‚ միջոցառմանը ներկա եղածներից մեկը պատմել է‚ որ «Galaxy X» սմարրթֆոնը կունենա 7.3-դյույմանոց ծալովի դիսփլեյ:
Սպասվում է‚ որ արտադրությունը կսկսվի այս տարվա նոյեմբերին‚ իսկ արդեն 2019 թվականին պատրաստի սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի:
Սկզբից ծրագրավորողները պետք է մի քանի խնդիր լուծեն‚ օրինակ‚ ինչպես դիսփլեյն ամուր դարձնել մշտական շարժումների նկատմամբ երկու ուղղություններով: Շշուկների համաձայն՝ այժմ թեստավորման փուլում է գտնվում պանելը‚ որը կարող է մինչև 200 000 այդպիսի գործողության դիմանալ: