Չինաստանում քրիստոնեական եկեղեցի են պայթեցրել (տեսանյութ)
Չինաստանում պայթեցրել են քրիստոնյա-եվանգելիստների ահռելի եկեղեցին, որը կառուցվել էր 2009 թվականում Լինֆեն քաղաքում: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Թե ինչ պատճառով է դեպքը տեղի ունեցել, իշխանությւոնները չեն բացատրել:
Վերջին մի քանի շաբաթում սա արդեն 2-րդ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումն է Չինաստանում: Այն արդեն որակվում է որպես քրիստոնյա հավատով մարդկանց հանդեպ խտրականության դրսևորում: