ԵՄ համաձայնագիրը վավերացվել է Էստոնիայի կողմից. Արմեն Աշոտյանի դիտարկումները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքի էջի միջոցով հայտնել է.
-Երեկ հայտնի դարձավ, որ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:
Այս կապակցությամբ երկու դիտարկում ավելացնեմ՝
1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
2. Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո: