Բաղրամյան պողոտայում բախվել են 2 Mercedes-ներն ու Mitsubishi-ն
Այսօր՝ հունվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:05-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 50 հասցեի դիմաց, բախվել են Գևորգ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 01 SS 015 համարանիշի, Հրաչյա Տիգրանյանի վարած Mercedes մակնիշի 88 FF 988 համարանիշի և Հրաչիկ Հակոբջանյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GM 007 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասներն՝ այստեղ: