Աղջիկը «Աստղային պատերազմներ»-ի կայսերական քայլերգը մատիտի և թղթի միջոցով է նվագել (տեսանյութ)
YouTube-ի օգտատերը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի Կայսերական քայլերգն է կատարում՝ մատիտով, հայտնում է Lentach.ru-ն:
Նա ռիթմիկ կերպով թղթի վրա գրում է հավասարումը, իսկ թղթի հետ հպման արդյունքում ստացված ձայնը «Դարտ Վեյդերի թեման» է հիշեցնում հայտնի ֆիլմից:
Կատարողը Դենի Օչոա անունով աղջիկ է: Նա անկեղծացել է, որ մաթեմատիկան և «Աստղային պատերազմներ»-ը իր ամենասիրելի բաներն են: