Հայաստանում ցանկանում են խստացնել ջրային ռեսուրսների հսկողությունը և ջրամաքրման աշխատանքները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստի ժամանակ քննարկվել է ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների փաթեթը, հայտնել է, որ ջրամատակարարման համակարգին միշտ էլ մեծ ուշադրություն է դարձվել, սակայն երկրորդ պլանում ջրամաքրման հարցեր են առաջ եկել: Այսպիսով, նախարարը նշել է, որ փոփոխությունների նպատակն է համապատասխան մաքրման աշխատանքների կազմակերպումը, ինչը Հայաստանի և միջազգային հանրության միջև ձեռք բերված պարտավորությունների կատարման դրսևորում կլինի: Նպատակն է կազմակերպել ջրի շրջանառման համակարգի և կեղտաջրերի պատշաճ կարգավորումը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի աղտոտման կտրուկ կրճատմանը: «Մենք կունենանք բարենպաստ միջավայր, կապահովենք բնության վրա մարդու դրական ազդեցությունը»,-հավաստիացրել է Մինասյանը` հավելելով, որ հանրապետությունում փոխությունները ջրային համակարգի կարգավորման համատեքստում նախընտրելի են նաև տնտեսական տեսանկյունից:
Նախարարի խոսքով՝ Ջրային օրենսգիրքում նախատեսվում է հստակեցում մտցնել, թե կոնկրետ ինչ են իրենցից ներկայացնում կեղտաջրերը, դրանք կբաժանվեն ըստ տեսակների, ինչպես նաև շատ կոնկրետ պահանջներ կդրվեն ջրահեռացման համակարգի կազմակերպման համար, ինչը կխոչընդոտի կոյուղաջրերի մուտքը ընդհանուր ջրային
Նա նաև ընդգծել է, որ բոլոր համայնքներում պետք է տեղադրվեն համապատասխան ջրամաքրման սարքեր և ջրի մաքրման համակարգ, իսկ դրենաժային համակարգը ավելորդ է նշելը: