Facebook-ը փոխհատուցել է 14-ամյա աղջկան, ով դարձել է սոցիալական ցանցի զոհը
Facebook-ը համաձայնել է փոխհատուցել Հյուսիսային Իռլանդիայի 14-ամյա բնակիչներին, որոնք դարձել են պոռնոգրաֆիայի զոհ: Աղջիկների լուսանկարները մի քանի անգամ սոցիալական ցանցում հայտնվել են այսպես կոչված «Ամոթալի էջ» ում:
Անչափահաս աղջկա անունով գործող փաստաբաննեևը դատական հայց են ներկայացրել, այն բանից հետո, երբ մի քանի անգամ Facebook սոցիալական ցանվում, այսպես կոչված «Ամոթալի էջ» ում, նրա լուսանկարներն են հայտնվել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Եթե այդ պատկերները տեղադրվեին թերթում կամ ցուցադրվեցին հեռուստատեսությամբ, դա լուրջ հետևանքներ կունենա: Տրամաբանական է, որ նման պահանջները պետք է կիրառվեն նաև սոցիալական ցանցերի դեպքում»:
Հունվարի 9-ին, տուժողը և Facebook-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել և բացել հազարավոր նման դեպքեր: Նախկինում սոցիալական ցանցը հրաժարվել էր պատասխանատվություն կրել օգտատերերի լուսանկարների համար, պնդելով, որ դա իր պատասխանատվությունը չէ: