Անբավարար տեսանելիության հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում
Անբավարար տեսանելիության հետևանքով այսօր՝ հունվարի 12-ի առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, քանի որ այդ չվերթների ինքնաթիռները Հայաստանում կլինեն ուշացումով, Երևանից թռիչքները ևս կիրականացվեն նշված ժամանակից ուշ, դրանց հետաձգման պատճառով օդանավակայանում կուտակումներ չկան:
Նշենք, որ հետաձգվել են Դուբայ-Երևան, Մոսկվա-Երևան, Շարժա-Երևան, Թբիլիսի-Երևան, Վորոնեժ-Երևան չվերթները: