Մահացել է «Մեծ եղբայրը» շոուի հայտնի տրանսգենդերը (լուսանկարներ)
«Մեծ եղբայր» իրական շոուի աստղ Ռեբեկա Շելթոնը մահացել է 32 տարեկն հասակում: Այդ մասին հայտնի դարձավ նրա Twitter-ի հաշվում տեղադրված հաղորդագրությունից: Տրանսգենդերի մահվան պատճառը չի նշվում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Մենք ցավում ենք, որ ձեզ տխուր նորություններ պետք է հաղորդենք, բայց մեր հրաշալի ու գեղեցիկ Ռեբեկա չորեքշաբթի երեկոյան հանկարծակի մահացել է»: Մենք խնդրում ենք ձեզ հարգել այս դժվար պահին ընտանիքի գաղտնիությունը»:
Ռեբեկան մասնակցել է «Մեծ եղբայրին» 2009-ին, երբ դեռ Ռոդրիգո Լոպեսն էր: Աղջիկը խոստովանել է, որ շատ անգամ է ցանկացել ինքնասպան լինել, ոչ ոք չի եղել նրա կողքին, որ հնարավութություն ունենա խոսելու
«Դա մեծ քայլ էր, որ սկսում ես իբրև կին ընկալել քեզ, դա դժվար և դաժան է, և շատ մարդիկ ընտրում են այդ ճանապարհը Բայց ինձ հաջողվեց. Հանդիպեցի մի տղամարդու, ով իմ մեջ տեսավ աղջկա»: Ես առաջին անգամ ես զգացի, թե ով եմ ես իրականում»: