Փրկարարները УАЗ մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հունվարի 11-ին, ժամը 18:56-ին տեղեկություն է ստացվել, որ УАЗ մակնիշի 35 UV 578 պետհամարանիշով ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող տարածքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: