Մահացել է Motorhead խմբի կիթառահար Ֆասթ Էդդին
Motorhead հարդ ռոք խմբի կիթառահար Էդի Քլարքը 67 տարեկան հասակում մահացել է թոքերի բորբոքումից, հայտնում է The Independent-ը:
«Մենք հուսահատությամբ հայտնում ենք լուրը, որն ինքներս ենք լսել այսօր քիչ առաջ… Էդվարդ Ալլան Քլարքը, կամ ինչպես մենք գիտեքն և սիրում ենք նրան՝ Ֆեսթտ (Fast-արագ) Էդի Քլարկը, երեկ մահացել է»,- նշվում է Facebook-ում խմբի էջում:
Քլարկը խմբի անդամ է եղել 1976 թվականից: