Շարմազանովը անդրադարձել է«Ճվճվ Արոյի» որդիների արարքներին
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանել է «Ճվճվ Արոյի» որդիների անվան շուրջ աղմկահարույց վթարը, որը երկու ոստիկանի կյանք էր խլել:
Շոշափելով այն, որ որոշ իրավապահներ «Ճվճվ Արոյի» որդիներին արժանի պատիժ չեն ներյակացրել, Շարմազանովը ասել է. «ՀՀ նախագահը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին։ Մեր խնդիրներն ու նպատակն է, որ ՀՀ-ում որևէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Երեւանում վթարի հետեւանքով զոհվեցին երկու ոստիկաններ։ Նրանց մեքենային բախված BMW X6 մակնիշի մեքենայի վարորդին՝ Սարգիս Վարդանյանին այսօր կալանավորել են։
«Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- նշեկ է ՀՀԿ մամուլի խոսնակը։