Դոլարը շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 484.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.44 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.65 դրամ (մնացել է անփոփոխ), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.38 դրամ (նվազել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 266.81 դրամ, պլատին՝ 15,103.8 դրամ, ոսկի՝ 20,549.73 դրամ։
Հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: