Մխիթարյանն ու Լիվերպուլը իրար իդեալական համապատասխանում են. Գրեհեմ Ռուտվեն
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու անգլիական «Լիվերպուլն» իրար իդեալական համապատասխանում են. այսպիսի կարծիք է հայտնել ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը.
«Հիմա Մխիթարյանն իր նախկին «ես»-ի միայն կմախքն է արտացոլում: Նա, ով հաջորդ անգամ իրեն կընդունի, կբախվի փլեյմեյքերին իր նախկին վիճակին վերադարձնելու խնդրին:
Սա Յուրգեն Կլոպից լավ ոչ ոք չի կարողանա անել»,- գրել է փորձագետը «Yahoo Sport UK»-ի իր հոդվածում:
Նշվում է, որ հենց Կլոպն է Մխիթարյանին ընդունել «Բորուսիայում»` նրան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու հնարավորություն ընձեռելով: Իսկ հիմա Կլոպը, փորձագետի կարծիքով, փլեյմեյքերի կարիք ունի` Ֆիլիպե Կոուտինյոյի վաճառքից հետո.
«Մխիթարյանն իդեալական համապատասխանում է «Լիվերպուլին», իսկ «Լիվերպուլը»` Մխիթարյանին: Կլոպն իր բնավորությամբ տարբերվում է Մոուրինյուից, այդպիսի մարզչի գլխավորությամբ ֆուտբոլիստը ձգտում է կատարելագործվել»,- գրում է Ռուտվենը: