Տարոն Մարգարյանը որոշեց զարմացնել մեզ՝ ասուլիս կազմակերպեց լրագրողներից գաղտնի
Էնքան ասացի լրագրողներից խուսափում է Մարգարյան Տարոնը, որ Տարոնը որոշեց յանմ զարմացնել մեզ՝ ասուլիս կազմակերպեց, էն էլ տակի՛ց։ Խառնափնթոր բաներ եք անում, է...
Դուք պատկերացնում եք Մարգարյան Տարոնը իր նախընտրած լրագրողների համար կառավարության շենքում ասուլիս է կազմակերպել, իսկ մյուսները, ովքեր Տարոնին հարցեր ունեն ըստ էության, կառավարության շենքից ներս չեն թողել։ Տարոնի պարագայում դա նորմալ է, որովհետեւ Տարոնը լրագրողներից իրականում խոսուափում է, իսկ ներկա լրագրողները, ովքեր Տարոնի որոշմամբ ներկա են եղել ասուլիսին, պատրաստի, պուպուշ հարցեր նախապես ունեցել են իրենց գրպաններում։ Այնպես որ պարոն-տարոն, չէ, հը, նյետ, նո, չէ էլի, չէ. չասես, գլուխ չգովես, որ ասուլիսիդ ներկա են գտնվել լրագրողներ, ովքեր օբյեկտիվ են եղել ու ազատ իրենց մասնագիտության մեջ։ Սա ոչ ավել, ոչ պակաս խոսում է, քո անհամարձակության մասին, որովհետեւ քո ու քո տերերի պես աշխատում ես, ինչպես աշխատում են բռնատիրական երկրներում, որ հանկարծ մի հարց ավել չհնչի ու դու էլ չխառնվես իրար, չզարնվես, հնչած հարցի տակից չիմանաս, ինչպես դուրս գալ։ Գիտենք, տեսել ենք, թե վերին օղակներում ինչ տեսակի լրագրողներ են լինում ու ինչ հարցեր են տալիս, դուք էլ, որպես պարգեւատրում, ինչեր եք տալիս-առնում: (տուն ու կոչում. ֆլան-ֆստան) Չէ, չհամոզեցի'ր, ապո՛։
Էլ չեմ ասում, թե ինչպես եք ոտանհահարում լրագրողների իրավունքները թույլ չտալով ասուլիսին մասնակցելու։ Որովհետեւ եթե մի երկրում անգամ լրագրողին են վերահսկում, ներողություն, բայց այդ դեպքում չկա ոչ օբյեկտիվ լրագրող, ոչ էլ օբյեկտիվ լրատվություն։ Իսկ դուք հասել եք նրան, որ ձեր սրտի ուզածը իրագործում եք ու ով էլ խոչընդոտ է հանդիսանում ձեզ համար, մաքրում եք դաշտից։ Չեղավ, չէ. ասուլիսդ օյին չի... չէր:
Հ.Գ. Դժբախտաբար այս մարդիկ քաղաքական դաշտ են գրավել և իրենց քաղաքական կարճամիտ շահախարդախությամբ ուզում են զինուք իշխանություն բանեցնել:
Արթուր Հայրապետյան. Ֆեյսբուք