Աստղեր‚ ովքեր «բռնվել են» ֆոտոշոփ օգտագործելու մեջ (լուսանկարներ)
Այս հայտնի գեղեցկուհիները ֆիլտրեր են օգտագործել իրենց լուսանկարներն էլ ավելի գեղեցկացնելու համար‚ իսկ նրանց հետևողները բացահայտել են անթերի կազմվածքի և հարթ մաշկի գաղտնիքը: Cosmo.ru-ն որոշել է հիշել աստղերի ակնհայտ ֆոտոշոփերի վերջին դեպքերը:
Ռիհաննա
Բարբադոսում տեղի ունեցած դիմակահանդեսի լուսանկարները ոչ միայն բարեհաճո մեկնաբանությունների‚ այլև քննադատությունների արժանացան‚ քանի որ երկրպագուները նկատել են‚ որ երգչուհու բութ մատը երկատվել է լուսանկարում:
Վիկտորյա Լոպիրյովա
Լոպիրյովան չի թաքցնում իր սերը ֆոտոշոփի նկատմամբ: «Նույնիսկ այն մարդիկ‚ ովքեր ասում են‚ որ չեն մշակում լուսանկարները‚ միևնույնն է‚ նրանք անում են դա»‚- նշում է մոդելը: Չարաշահելու հետևանքն այն է‚ որ երկրպագուները դժգոհում են մոդելի անճանաչելիությունից:
Քենդալ Ջեններ
Չնայած նրան‚ որ մոդելն արդեն դեռահաս չէ‚ բշտերը նրան չեն լքել‚ և բացի կոսմետիկայից‚ Քենդալը դիմում է նաև ֆոտոշոփի օգնությանը:
Վերա Բրեժնևա
Այս լուսանկարը երկու տարբերակ ունի: Լազարևի հրապարակած լուսանկարում Վերա Բրեժնևան շատ ավելի բնական տեսք ունի‚ իսկ իր հրապարակած լուսանկարում կարծես տիկնիկ լինի: