Երևանյան բնակարանի սանհանգույցում հայտնաբերվել է բնակչի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 11-ին, ժամը 11:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, քաղաքացին ներսում չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը. հատակին անգիտակից վիճակում ընկած հայտնաբերել են՝ 1940 թ. ծնված Ա. Ա.-ին, այնուհետև բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը: