«iPhone X»-ը սկսել է ցավ պատճառել սպառողներին
«iPhone X»-ի սեփականատերերը դժգոհում են‚ որ իրենց մազերը‚ ինչպես նաև մորուքները և բեղերը մնում են սմարթֆոնի կորպուսի և դիսփլեյի արանքում: Այս մասին գրում է «Phonearena»-ն:
Խնդրի մասին գրել են «Reddit»-ի և «Apple»-ի օգտատերերը: Նրանց խոսքով՝ մազերը ցավով են քաշքշվում‚ երբ նրանք հեռախոսը հեռացնում են ականջից:
Ինչպես հաղորդվում է‚ միակ որոշումը‚ որն ընդունել են գաջետների սեփականատերերը‚ պատյան գնելն է եղել:
Հոբելյանական «iPhone X»-ը վաճառքի է հանվել 2017 թվականի նոյեմբերից: Սեփականատերերն արդեն բազմիցս բողոքել են սմարթֆոնի թերություններից: Խնդիրներ են հայտնաբերվել՝ դիսփլեյի հետ կապված: