Վերապրել եմ սեռական ոտնձգությունների մի ամբողջ փաթեթ. Էմմա Ուոթսոն
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը‚ ով հայտնի է «Հարրի Փոթերի» ֆիլմաշարում Գերմիոնայի դերով‚ իրեն բազմաթիվ սեռական ոտնձգությունների զոհ է անվանել: Նա նշել է‚ որ Մեծ Բրիտանիայում իրավիճակն ավելի լավ չէ‚ քան ԱՄՆ-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «NME»-ին:
«Ես վերապրել եմ սեռական ոտնձգությունների ամբողջական փաթեթ: Սակայն ինձ զարմացնում է‚ որ իմ փորձն ունիկալ չէ‚ դրա հետ. դրա հետ բախվել են իմ ընկերները և գործընկերները»‚- ընդգծել է Ուոթսոնը:
Դերասանուհին հավելել է‚ որ այդ խնդիրն արմատացել է հանրության մեջ: «Նույնիսկ Մեծ Բրիտանիայում 18-ից 24 տարեկան կանայք հավաստիացնում են‚ որ իրենց հանդեպ ոտնձգություններ են արել»‚- նշել է նա: Ուոթսոնը նաև հայտնել է‚ որ սեքս-սկանդալները‚ որոնք աղմուկ են բարձրացրել վերջին ժամանակներս‚ սառցաբեկորի միայն գագաթն են: