Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. կալանավորը 6-րդ խցում փորձել է ինքնասպան լինել
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով:
Shamshyan.com-ի տեղեկություններով, Սհամսհըան»ցօմ-i tex, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա կանգնած վիճակում, իսկ պարանոցին անցկացված է եղել սրբիչից պատրաստված ինքնաշեն պարան, որի մյուս ծայրն էլ կապված է եղել խցի ճաղավանդակից:
ՔԿ-ի ծառայողներին տեսնելով՝ Ա. Վիրաբյանը սպառնացել է, ցատկել ջեռուցման մարտկոցի վրայից, սակայն բանտի աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը: Մի քանի ծառայողներ պահել են Վիրաբյանի ոտքերը և կտրել ինքնաշեն պարանը:
Օրեր անց Ա. Վիրաբյանը հայտնել է, որ ինքը ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, ցանկանալով ինքնասպան լինել, քանի որ իրեն հասցրել են այդ վիճակին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել Արմավիրի բանտի ծառայողները: