Ռիկի Մարտինն ամուսնացել է իր կիսահայազգի ընկերոջ հետ (լուսանկարներ)
Ռիկի Մարտինը և Ջվան Յոզեֆը պաշտոնախես ամուսնացել են: Այս լուրը հաստատել է «Billboard»-ը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Ես ամուսին եմ: Մենք մտադիր ենք աննախադեպ երեկույթ անցկացնել մի քանի ամիս անց: Ես ձեզ կհաղորդեմ»‚- նշել է Մարտինը: Նա նաև լրագրողների հետ կիսվել է‚ որ իրենք տոնը կնշեն երեք մասով՝ փորձից‚ ճաշից և երեկույթից:
Մինչ պլանները կազմվում են‚ զույգն արդեն հոգ է տարել մնացած ամեն ինչի մասին. «Մենք հավատարմության երդում ենք տվել‚ ստորագրել ենք բոլոր անհրաժեշտ թղթերը (ամուսնական համաձայնագիր և այլն)»‚- հավելել է նա:
Հանրությանը զույգն առաջին անգամ ներկայյացել են 2016 թվականի սկզբին‚ իսկ ավելի ուշ նշանադրվել էին:
Ռիկի Մարտինի փեսացուն կիսահայազգի Ջվան Յոզեֆն է՝ նկարիչ‚ ով այս պահին ապրում է Լոնդոնում: