Ես էլ ֆինանսական խնդիրներ ունեմ. առանձնատուն գնելու հնարավորություն չունենք. Գալուստ Սահակյան
Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում խոստովանել է, որ կուզենար մի առանձնատուն ունենալ, սակայն հնարավարությունները չեն ներում։ Գալուստ Սահակյանը նեղսրտել է, որ անգամ Աժ նախագահի պաշտոնում ստացած աշխատավարձով չի կարողացել այդ ցանկությունն իրագործել, բայց լավատես է, հույսը չի կորցնում, որ մի օր կունենա։
Պարոն Սահակյան, թանկացումները ձեր ընտանիքի բյուջեի վրա ազդե՞լ են։ Ամենուր մարդիկ թանկացումներից են բողոքում։
Մեր հասարակությունը ուզում է իմանալ՝ ինչու է թանկացել ապրանքը, որպեսզի այս պրոցեսները ներկայացնենք հասարակությանը, բնականաբար կառավարությանը պիտի հարց տանք։ Ով ասեց, որ ես չունեմ ֆինանսական խնդիրներ։ Ես երկար ժամանակ Ազգային ժողովում եմ աշխատել, հիմնական պաշտոնները ես ինքն եմ տարել, բոլոր օրենքները, որոնք անհրաժեշտ են եղել պետությանը։ Բնականաբար, երբ ասում են՝ դու չունես անհրաժեշտություն, ես շատ վատ եմ ինձ զգում, որովհետև չեմ կարծում, որ որևիցե սովորական ապրող մարդ անհրաժեշտություն չունի։
Դուք էլ եք շարքային քաղաքացու պես ապրում...
Իհարկե։