Ինչպես մետրոյում հոգեկանն ուղևորին հրելով գցեց գնացքի տակ (տեսանյութ)
Տեսանկարահանող սարքերը Սան Պաուլուի մետրոպոլիտենում ֆիքսել են այն սարսափելի պահը, երբ ուղևորներից մեկը կնոջը հրում է ընթացքող գնացքի տակ: Բարեբախտաբար, տուժածը, ով ցանկացել է անանուն մնալ, ողջ է մնացել՝ ստանալով միայն թեթև վնասվածքներ և ձախ ձեռքի կոտրվածք: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
Կադերերում երևում է, որ նենգադավը, ով սպիտակ հագուստով է, կարծես սպասում է գնացքի ժամանմանը, որպեսզի իր չարագործությունն անի:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվածը հոգեկան հիվանդություն ունի: Այժմ նա ձերբակալված է: