Մեր ծնած-սնած «հայրենասիրությունն» է. ամեն պատեհ ու անպատեհ առիթով մի՛ մեռեք մեր հողին ու Արարատի լանջերին
Մենք այնքան ենք փսևդոհայրենասիրությունը դարձրել դրոշակ, որ արժեզրկել ենք ամեն ինչ: Յուրաքանչյուր իրավիճակում հայու գեն և այլն ենք առաջ տանում: Հայաստանը համարում ենք աշխարհի կենտրոն, հայերի քթից այնկողմ ոչինչ չենք տեսնում և այսպես շարունակ: Չենք էլ ցակնանում ընդունել, որ այնտեղ ինչ որ հեռու կամ մոտիկ մի տեղ այլ հորիզոններ կան:
Քաղաքականության մեջ, բոլորը հայրենասեր և ազգափրկիչներ են: ԱԺ-ամբիոնից պաթոսը ծորում է, բայց մի տեսակ մեր հասարակությանը դեռ փրկված կամ փրկությանը մոտ չեմ համարում:
Հիմա ինչո՞ւ եք նեղանում, կամ զարմանում, որ ինչ-որ մի ընկերություն կովին հայկակն տարազով է ներկայացրել: Մեր ծնած սնած «հայրենասիրությունն» է, նա էլ մեր կովերին է համարում աշխարհի ամենա ամենա, խնդիրը ո՞րն է: Ընդունեք և շարժվեք առաջ կամ ամեն պատեհ ու անպատեհ առիթով մի մեռեք մեր հողին ու Արարատի լանջերին:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք