Ասանժն Էկվադորի քաղաքացիություն ստացավ
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «El Universo»-ին:
Թերթի կայքում ներկայացվում է հանձնված անձնագրի համարը: Ավելլի վաղ թվիթթերյան իր էջում Ասանժը լուսանկար էր հրապարակել, որում նա հագել էր Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկը:
Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Վերջին ժամանակներս նա արտաքին աշխարհի հետ կապը պահում էր «Twitter»-ի միջոցով, որտեղ պարբերաբար իր մեկնաբանություններն էր գրում: