«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է թույլ տալ Մխիթարյանին վերադառնալ «Բորուսիա»
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ձմռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնել է «Independent»-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է թույլ տալ 28-ամյա ֆուտբոլիստին հեռանալ, սակայն Բունդեսլիգա նրա վերադառնալուն կարող է խանգարել ֆինանսական կողմը:
Այժմ Մխիթարյանը ստանում է շաբաթական 120 հազար ֆունտ ստերլինգի չափով աշխատավարձ, գործարքը կայանալու համար նա պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ամռանը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիա» ավելի հավանական է: