Թեհրանի Սբ.Սարգիս հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել (լուսանկարներ)
Հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել՝ Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղամարդ սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին:
Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում: Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:
Arevelk.am-ի տեղեկություններով՝ սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։
Թեհրանի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: