Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են հայ, հույն, ասորի համայնքների հոգևոր առաջնորդները (լուսանկարներ)
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ընդունել է Թուրքիայի հույների հոգևոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանին ու այլ բարձրաստիճան հոգևորականների, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Հոգևոր առաջնորդները սուրբծննդյան տոներից հետո հատուկ տոնական այցով շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի փոքրամասնությունների առկա խնդիրներն ու հայկական, հունական, ասորական համայնքների փոխհարաբերություններն ու փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն հանդիպմանը չի ներկայացել: