Հայտնի են աշխարհի լավագույն կղզիները (լուսանկարներ)
Ամերիկյան Condé Nast Traveler ամսագիրտ 2017-ի լավագույն կղզիների ցանկն է հրապարակել:
Ռեյտինգի առաջատարն է փոքր կղզի Բորակայը Ֆիլիպիններում‚ որն իր լողափերով‚ արևադարձային կլիմայով և գեղեցիկ մայրամուտներով է հայտնի տուրիստներին: Բորակայի ամենահայտնի վայրերից է Սպիտակ Լողափը:
Ռեյտինգի 2-րդ հորիզոնականում նորից Ֆիլիպիններում գտնվող Վիսայական արխիպելագի Սեբու կղզին է‚ որը ոչ միայն գեղեցիկ լողափերով է հայտնի‚ այլ նաև ռեստորաններով և խանութներով:
Եռյակը եզրափակում է Պալավան կղզին՝ կրկին Ֆիլիպիններում: Այն հայտնի է Պուերտո-Պրինցեսսայով՝ աշխարհի ամենաերկար ստորերկրյա գետով: Գետի հովտում ազգային այգի է բացված‚ տուրիստների համար էքսկուրսիաներ են իրականացվում:
Նաև ցանկի մեջ են իսպանական Մայորկան‚ հունական Միկոնոսը‚ Բերմուդյան կղզիները‚ Սեն-Բարտելեմեյը‚ Տերկս և Կայկոս կղզիները‚ ինդոնեզական Բալին և Կայմանական կղզիները: