Սրճարանի աշխատակցին 3 հազար դոլար փոխհատուցում են վճարել՝ աշխատանքից հեռացնելու համար
Ավստրալիական Դարվին քաղաքում սրճարանի նախկին աշխատակցից դատարանով 3.89 հազար ավստրալիական դոլլար (3 հազար ԱՄՆ դոլլար) դրամական փոխհատուցում են հատկացրել իր էստոնացի ղեկավարուհու հետ կոնֆլիկտ ունենալու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ֆիլիպ Քոֆին դիմել է աշխատանքային վեճերի կարգավորման կոմիտե‚ երբ նախորդ տարվա մարտին նրան Qbar հաստատությունից հեռացրել էին: Տղամարդու խոսքերով՝ նրա մոտ խնդիրներ են առաջացել‚ երբ իր ղեկավար նշանակեցին Մարիա Սթենլիին‚ ով մեծ մասամբ էստոնացիների էր աշխատանքի տեղավորել:
Քոֆին մեկուսացված էր զգում‚ երբ մնացած աշխատակիցները և ղեկավարը խոսում էին էստոներեն:
Այսպես. 2017-ի փետրվարին‚ երբ աշխատակիցները աշխատանքային օրից հետո հրաժեշտ պիտի տային միմյանց‚ ղեկավար Սթենլին բոլորին ցտեսություն է ասել էստոներենով‚ ինչին տղամարդը պատասխանել է անգլերենով: Դրանից հետո Քոֆին իր կոլլեգաներից մեկին ասել է «Նա կարողանում է ռասիստ քած լինել»:
Դա լսել է մեկ այլ աշխատակից և փոխանցել իր ղեկավարուհուն: Արդյունքում Ֆիլիխ Քոֆիին աշխատանքից հեռացրել են՝ բացատրելով‚ որ նրա համար այլևս ծանրաբեռնվածություն գրանցված չէ: