Երևանի «գաի պլաշչադկայում» ասեղ գցելու տեղ չկա. «ոսկե երիտասարդների»՝ «գոլդ» համարանիշներով BMW-ներն ու «յաշիկները» հանգրվանել են այնտեղ (լուսանկարներ)
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վերջին օրերի ընթացքում Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ։
Shamshyan.com-ի տեղեկություներով, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ օրինախախտ վարորդների մեծ մասը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 150-300 հազար դրամի չափով:
Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում վարորդներին, որպեսզի զերծ մնան երթևեկության կանոնները խախտելուց, մտածեն անվտանգության մասին, հակառակ դեպքում, անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից ու մակնիշից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: