Լոռու մարզի Տաշիր քաղաքում 38-ամյա վարորդը 06-ով բախվել է պատին. նրան քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ղազարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 58 ԼԼ 372 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել է պատին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդ Գ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: