Հայտնի է պատմության ամենահարուստ մարդը, և նա Բիլ Գեյթսը չէ
«Amazon»-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆֆ Բեզոսի եկամուտը հասել է 105.1 միլիարդ դոլարի՝ նրան դարձնելով պատմության ամենահարուստ մարդը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Բեզոսի ակտիվները մեացել են օնլայն-գործակալության ակցիաների թանկացման ֆոնին: Այսպես, «Amazon»-ի թղթերի արժեքը տարվա սկզբից թանկացել է 6.62 տոկոսով՝ մինչև 1.3 հազար դոլարը մեկ ակցիան:
«Forbes»-ի ցանկում Բեզոսի կարողությունը գնահատվում է 104.4 միլիարդ դոլար:
Ավելի վաղ աշխարհի ամենահարուստ մարդ էր ճանաչվել Բիլ Գեյթսը: