Մխիթարյանն ընդգրկվել է «NBA»-ի բասկետբոլիստի կազմած խորհրդանշական թիմում
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում խաղացող իտալացի բասկետբոլիստ Դանիլո Գալինարին կազմել է 2017 թվականի ֆուտբոլային խորհրդանշական թիմը:
29-ամյա բասկետբոլիստն ընդգրկել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Խորհրդանշական թիմում են ընդգրկվել նաև Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչին («Միլան»), Ջորջո Կյելինին («Յուվենտուս»), Ժերար Պիկեն («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), կիսապաշտպաններ Կազեմիրոն («Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), հարձակվողներ Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):